Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․
«Ըստ Lurer.com-ի՝ ՀՀ ՊՆ-ն 9 զոհված զինծառայողի հուղարկավորության համար հոկտեմբերի 1-ին «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագիր է կնքել «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ի հետ։ ՊՆ-ն 1մլն 890 հազար ՀՀ դրամով սգո ծառայություն է պատվիրել, որի մեջ մտնում է՝ սգո սրահ, դիատար մեքենա և դագաղ։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ «Նորայր Օրդուխանյան Մայիսի Ա/Ձ»-ն պարտավորվում է կատարել․
«Թվով 9 զոհված զինծառայողների հուղարկավորության կազմակերպում ք. Երևանում և ՀՀ այլ համայնքներում՝ ըստ ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության հայտերի: Յուրաքանչյուր զինծառայողի հուղարկավորության համար անհարժեշտ է ապահովել փայտե հատակով, փայտե բռնակով, լամինատից պատրաստված, ըստ զոհվածի հասակի դագաղ (բաց վիճակի համար նաև ծածկոցով)»։ Պայմանագրում ծառայության մատուցման ժամկետ է նշված 2024թ-ի 4-րդ եռամսյակ, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի նոյեմբերի 30-ը...
Սա ի՞նչ է.... Սա ինչպե՞ս կմեկնաբանեն ՊՆ-ից...
Մենք զոհեր ունե՞նք, որոնց մասին ոչ ոք չգիտի ու ՊՆ-ն ծածուկ ուզում է թաղումներ կազմակերպե՞լ...
Թե՞ դավաճան Նիկոլի վարչակազմը պատերազմ է բեմանակացնելու, որտեղ ինչպես միշտ իրականը մեր զոհերն են և տարածքային կորուստներն են ու հիմիկվանից արդեն գիտեն զոհերի թիվը ու արդեն թաղումներին են պատրաստվո՞ւմ...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը