24 10 2024

Նիկոլի հերթական անամոթ սուտը․ Գագիկ Համբարյան

Նիկոլի հերթական անամոթ սուտը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Մարդասպաններին Բաքվին նվիրող Նիկոլի հերթական անամոթ սուտը։

Պատասխանելով ԱԺ պատգամավորներց մեկի այն հարցին, թե Բաքվում կայանալիք COP29-ի գագաթաժողովում ինքը՝ Նիկոլ Անհողը, պատրաստվո՞ւմ է բարձրաձայնել Ադրբեջանում պահվող մեր գերիների մասին, ՀՀ վարչապետի պաշտոնում զմռսված հակահայը երկար-բարակ մի անիմաստ ճառ արտասանեց՝ թե բա «իրենք COP29-ի գագաթաժողովը Բաքվին զիջելու դիմաց են անցյալ տարվա դեկտեմբերին վերադարձրել 32 հայ գերիներին և որ «32 գերիները վերադարձան, քանի որ հրապարակային չէինք խոսում»։

Սա բացահայտ կեղծիք և մանիպուլյացիա է։

Հատուկ նշեմ, որ մինչև այդ 32 գերիների վերադարձը, մինչ այդ հայրենիք վերադարձած որևէ գերիի ազատության համար Նիկոլ Անհողը որևէ բան չի արել, քանի որ Ալիևը նրան բանի տեղ չի դնում և գերիների վերադարձի հարցը ևս լուծվել է ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և Վրաստանի ամնիջական մասնակցության արդյունքում։

Նիկոլի բարձրաձայնած COP29-ի գագաթաժողովը Բաքվում անցկացնելու համար Ալիևը երբեք 32 հայ գերիի չէր ազատի։ Ալիևը 32 հայ գերիների ազատման դիմաց Հայաստանից ստացավ երկու ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտների, որոնցից մեկը՝ Հուսեյն Ախունդովը 2023 թ-ի ապրիլի 12-ին իր ընկերոջ հետ մտել էին ՀՀ Սյունիքի մարզ և նա սպանել էր ԶՊՄԿ-ի պահնորդ Հարություն Մելիքսեթյանին, իսկ հետո հեռախոսով ուղիղ եթեր մտել և սպառնացել էր ոչնչացնել հայերին։

ՀՀ իշխանությունների կողմից 2023 թ-ի դեկտեմբերի սկզբին տարածած հայտարարությունը, թե 32 հայ գերիների դիմաց Հայաստանն Ադրբեջանին վերադարձրել է 2 ազերի զինվորի բացահայտ մանիպուլյացիա է, քանի որ այդ զինվորները մարդասպաններ են։ Ավելորդ եմ համարում մանրամասնել, որ ազերի հայասպան դիվերսանտները Բաքվում ընդունվեցին որպես հերոսներ։

Այսպիսի փոխանակումը շատ նվաստացուցիչ և ստորացուցիչ է և ամեն ոք պետք է ամոթ անի իր քայլերից, այլ ոչ թե Նիկոլի նման հպարտանա ու իր պրիմիտիվ հալով մտածի, որ ոչ ոք չի հասկացել, թե ինքը այդ 32 գերիներին ինչի՛ և ու՛մ դիմաց է ազատ արձակել։

32 հայ գերիները հայրենիք են վերադարձել ԶՊՄԿ-ի պահնորդ Հարություն Մելիքսեթյանի կյանքի գնով։

Նիկոլը «ճիշտ» է՝ ինքը կատարել է Ալիևի հերթական պահանջը, նվիրել է Բաքվին Հայրապետ Մելիքսեթյանին սպանած ազերի դիվերսանտներին, որի դիմաց ստացել է 32 գերիների՝ այն ներկայացնելով, իբր, հրապարակային չխոսելու արդյունք։

Մարդասպանին գերիների հետ փոխանակել նույնիսկ մեր թաղի 5-6 տարեկան երեխաներն են կարող, ու դա Նիկոլ Անհողի կողմից որպես «ԽԵՌոսություն» ներկայացնելն ուղղակի զավեշտ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ