12 10 2024

Կապիտուլյանտ Նիկոլն այս ամենը պատահական չի անում... Գագիկ Համբարյան

Կապիտուլյանտ Նիկոլն այս ամենը պատահական չի անում... Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Բոլոր պետությունների անվտանգության թիվ ՄԵԿ երաշխավորը` սեփական բանակն է... Նույնիսկ «հաշտ ու բարիշ» եվրոպացիներն են ահռելի գումարներ ծախսում բանակաշինության վրա... 

Միայն դավաճան ճիվաղները կարող են բանակն ու անվտանգությունը տարանջատել ու վայրահաչել, թե անվտանգությունն ու բանակն անհամատեղելի են...

Ուղղակի զավեշտ է, երբ մեր տարածաշրջանում ապրողը կարող է իր անվտանգությունը ապահովել առանց բանակի, հատկապես հայերը, երբ մեր հարևան Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով է զինվում և չի էլ թաքցնում իր նկրտումները մեր երկրի նկատմամբ...

Ի դեպ, Նիկոլի այս հակաբանակային զառանցանքի պատճառը` Ադրբեջանի ևս մեկ պահանջը` հայոց բանակը կազմաքանդելն իրականացնելու նպատակով է արվել...

Կապիտուլյանտ Նիկոլն այս ամենը պատահական չի անում...

Հակաբանակային զառանցանքներով աչքի ընկնող Նիկոլ Ահողը, համոզված եմ, տեղյակ է, թե քանի միլիարդ դոլարի զենք է Ադրբեջանը գնել 2020-ից հետո և ի՛նչ նպատակով... Դե Թուրքիայի մասին էլ չասեմ...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ