«Առանց Նիկոլ՝ Հայաստանում մենք պատկերացնում ենք, որ վարչապետի օգնականից չեն գնալու, դառնան գլխավոր դատախազ, այդպիսի բան չի լինելու։ Դա խայտառակություն է, դա նշանակում է, որ գլխավոր դատախազը գործադիրի կցորդն է»,- անդրադառնալով վարչապետի օգնական Աննա Վարդապետյանին ՔՊ-ի կողմից Գլխավոր դատախազի պաշտոնին առաջադրելու փաստին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Նույնիսկ Դավթյան Արթուրն այդպիսին չի եղել։ Զարմանալով եմ ասում»,- նշեց Վարդևանյանը։
«Հիմա երևի, որպես գլխավոր դատախազ, մեյլով կշփվի քննիչների հետ, մեյլով կշփվի դատախազների հետ, դատավորների հետ։ Ավելի շատ՝ երևի արդեն դատավորների հետ»,- հավելեց նա։
Տեղի ունեցողը պատգամավորն աբսուրդ որակեց։
«Խոսում են ժողովրդավարությունից, անում են դրա լրիվ հակառակը։ Գլխավոր դատախազը պետք է իրապես անկախ լինի, ոչ թե վարչապետի օգնականից գնա, դառնա գլխավոր դատախազ»,- ասաց Արամ Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը