27 05 2024

Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն

 

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի:

Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի՝ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:

Որպեսզի հարց չհնչի՝ արդյո՞ք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ՝ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին:

Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ