02 08 2024

Մարդկանց բացականչումները լսելի են, բայց որևէ օրինական պահանջ լսելի չէ․ Արամ Վարդևանյան



Այսօր՝ օգոստոսի 2-ին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստի ընթացքում հետազոտվեցին ապացույցները՝ մասնավորապես տեսանյութեր։

«Տեսանյութում նկատելի է, որ հենց այդ իրավիճակում բավականին «ակտիվ» դերակատարում ունի վարույթով տուժողներից մեկը՝ Հրաչիկ Խաչատրյանը։ Իր գործողությունների վերաբերյալ, կարծում եմ, Սերգեյ Ասատուրովի պաշտպանների կողմից ավելի մանրամասն գնահատական կարող ենք հիշել, բայց մի բան հստակ ֆիքսենք՝ մենք նկատում ենք, որ այնտեղ ձայներ լսելի են, քաղաքացիների ձայները լսելի են, բղավոցները լսելի են, բայց այդպես էլ ոստիկանի կողմից հավաքների ազատության մասին օրենքի, ոստիկանության մասին օրենքի, ոստիկանության ներքին իրավական ակտերից և որևէ մեկով նախատեսված վարքագիծ՝ դա լինի բառեր արտաբերելով, կամ վարքագծի դրսևորումը, դրանք նկատելի չեն»,- հայտարարեց Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ