10 06 2022

Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա․ Իշխան Սաղաթելյան

Շինծու գործերով համատարած հարձակվել են «Դիմադրություն» շարժման մասնակիցների վրա․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը գրում է․

Հայաստանում քաղաքական հետապնդումները համակարգային բնույթ են ստանում։

Իրավապահ մարմինները՝ ԱԱԾ, Դատախազություն, Քննչական, Ոստիկանություն, դարձել են բութ գործիք երկրում բռնապետություն հաստատելու համար:

Շինծու գործերով համատարած հարձակվել են 《Դիմադրություն》 շարժման մասնակիցների վրա' Շարժումը թուլացնելու և իրենց ազգադավ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար։

Սա քաղաքական տեռոր է' քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ։

Այսօր ևս նոր թափով շարունակվում են ձերբակալությունները։

Առաջնային թիրախում են ազգային ուժերը, մասնավորապես՝ ՀՅ Դաշնակցությունը։

Քիչ առաջ բերման են ենթարկվել 《Երկիր մեդիա》 հեռուստաընկերության տնօրեն, ՀՅԴ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան » ուսանողական միության վարչության անդամ Գառնիկ Մելքումյանը և այլ կուսակցականներ։

Մինչ այդ կալանավորել են կուսակցության շուրջ 20 մարզային, երիտասարդական , քաղաքային կոմիտեների պատասխանատու ընկերների:

Չի' ստացվելու, չե'ք կարողանալու։ Այս շարժումն անկասելի է, դավաճանը գնալու է, իսկ նրա ապօրինի հրամանները կատարողները պատասխան են տալու:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ