«Իրենք ո՞վ են , որ կանչեն կամ՝ օրակարգ ձևավորեն, մեր ձևակերպումը եղել է շատ հստակ․ ասել ենք, որ ժողովրդի կողմից ունենք մանդատ , պարտավոր ենք սպասարկել այդ մանդատը , բարձրաձայնել ժողովրդի խնդիրները ։ Այսօր մեզ տրված մանդատը պահանջում է լինել փողոցում և սպասարկել այդ օրակարգը։ Եվ մենք հստակ ասել ենք, որ խորհդարան կվերադառնանք մեր օրակարգով , և ես այստեղից մեկ անգամ ևս ասում եմ , որ այդ օրակարգը մենք ձևավորելու ենք , պահանջելու ենք արտահերթ նիստ հաջորդ շաբաթ , (երեկոյան մանրամասն հանդես կգամ ՝ ինչ նիստ ու օրակարգի մասին է խոսքը) և հիմա հայտարարում եմ ՝ դե տղա են , թող գան․ իշխանությանը հրավիրում եմ խորհրդարան, բայց հրավիրում եմ մեր՝ ժողովրդի օրակարգով ։ Ինչ վերաբերվում է հարգելի կամ՝ անհարգելի բացականերին, անհարգելին իրենք են, որ իրենք ժողովրդից կտրված են , էսօր մենք ենք իրենց բացակա դնում, ոչ թե՝ իրենք մեզ»,-լրագրողների հետ զրույցոմ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրմասն՝ տեսանյութում։ ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը