Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Իշխան Սաղաթելյանն արձանագրեց «Դիմադրության շարժման» ձեռքբերումները․
«Առաջինը. «Դիմադրություն» շարժումը մասամբ կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը։ Առնվազն հանրային դաշտում իշխանությունը սկսել է քողարկել իր իրական նպատակները․ արդեն փորձում է կեղծել իրականությունը և չունի համարձակություն ասելու այն, ինչին տանում են այս երկիրը:
Երկրորդը. Երկրում ստեղծվել է իրական քաղաքական ճգնաժամ, որը տեսնում են Նիկոլի միջոցով երկրում հակահայ ծրագրեր իրականցնողները, իսկ մեր դաշնակիցների ու գործընկերների համար ակնհայտ է դառնում, որ Նիկոլը կորցրել է իր լեգիտիմությունը և նրա հետ այլևս որևէ բան պայմանավորվելն անիմաստ է։ Բոլորը գնալով հասկանում են, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ։
Երրորդ. Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված՝ իր շահերին հակառակ որևէ լուծում, հետևաբար Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։
Չորրորդ. Շարժումն ակնհայտ է դարձրել, որ մեր երկրում ձևավորվել է այս իշխանությունների հեռացման հանրային պահանջ, որը մենք ձևակերպեցինք մայիսի 4-ին և խորհրդարանում ներկայացրինք այդ կապիտուլյանտին։ Անցող օրերի մեր գործունեությունը և հանրային արձագանքը դրա վառ վկայությունն է»,-ասաց նա։
«Ժողովուրդ ջան, այս ամենը մենք արել ենք միասին, սրանք մեր կարևոր ձեռքբերումներն են ։ Բայց սա բավարար չէ, ձեռքբերումները պետք է դարձնենք անշրջելի՝ հեռացնելով այս դավաճան իշխանությանը»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը