08 05 2022

Ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից․ Գագիկ Համբարյան



Գերիների ծնողներ իսկապես Հոռոմի խաչմերուկում կային, լավ կլիներ նրանք սթափ մտածեին՝ ի՞նչ կապ ունի ընդդիմությունը գերիների հետ։ Ցանկալի է նրանք մի փոքր ավելի սթափ մտածեն և վերջ տան այս ամենին, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ իրենց պահով էլ այդքան լավ բաներ չեն խոսում, չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, բայց ըստ Գյումրիում տարածված լուրերի, գերիների հարազատները գումարներ են ստանում այս իշխանությունից՝ 300-500 հազար դրամ։ Այս մասին Գյումրիում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը ևս գյումրեցի է։

«Շատ լավ կլինի նրանք իրենց պահանջները ներկայացնեն այն քաղաքական ուժին, ով մեղավոր է իրենց երեխաների գերի ընկնելու մեջ»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Գյումրիի ճանապարհին ընդդիմության ներկայացուցիչների և նրանց երթը խոչընդոտող քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպին, Համբարյանը նշեց․

«Զոհվածի հարազատ ներկայացող այդ կինը նատուրշիցա Ախուրյանցի Անահիտն է՝ հայտնի է համապատասխան պոզայով»։
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ