21 04 2022

Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով. Վանեցյան



Առաջին փուլում ինչ նպատակ մեր առջև դրել ենք, կատարել ենք 100 տոկոսով, մի բան էլ ավել: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ամեն օր շարունակվելու է այս պայքարը: Հավատացեք, որ այն մարդկանց հոսքը, որ գալիս է Ազատության հրապարակ, գալիս են այնպիսի մարդիկ, որոնք երբևէ որևէ միտինգի չեն մասնակցել, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել: Մարդիկ գալիս են հասկանալով, որ սա պայքար է՝ հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի: Ինչ վերաբերում է մնացած ուժերի կողմից պայքարի սկսելուն՝ հավատացեք, որ ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, մեր ընդդիմադիր գործընկրների հետ մշտապես քննարկման մեջ ենք, առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ