Մարզահամերգային համալիրում մեկնարկել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը, որին մասնակցում է նաև ադրբեջանական պատվիրակությունը։ Միաժամանակ համալիրի մոտ, Հայաստանի մի շարք քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ բողոքի ակցիա են անցկացնում՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին վրդովմունք արտահայտելով Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականությանը չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու և մի շարք հարցերի վերաբերյալ։
Առաջարկում ենք բողոքի ակցիային հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը