16 05 2022

Հայտնի գործարարը՝ համաժողովրդական բողոքի ակցիաների մասին



Սա ավելի համազգային խնդիր է, սա ընդդիմություն-իշխանություն հասկացողություններից վեր շարժում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Դիմադրության» շարժմանը ասաց գործարար Գարեգին Նուշիկյանը։

«Այստեղ անձնական որևէ խնդիր չկա, այստեղ դրված է Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը։ Մենք ներկա իշխանությունների գլխավորությամբ կրեցինք պարտություն և ես կարծում եմ՝ ներկա իշխանությունները հանուն ՀՀ ապագայի պետք է շանս տան ժողվորդին որպեսզի կարողանան համախմբված հաղթահարել այն դժվարությունները, որ կան, որոնք առաջացել են պատերազմից հետո։ Ցավոք մենք հիմա շատ պառակտված ենք, և պատմությունը ցույց է տալիս, որ մենք ունեցել ենք տարածքային կորուստներ, երբ եղել ենք պառակտված։ Այն շարժումը, որ հիմա կա՝ հայ ժողովրդին համախմբող շարժում է»,-ասաց Նուշիկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ