Այսօր այդ օրն է, որ ասում ենք` մնում ենք, մնում ենք մինչև վերջ, այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսկած ՀՀ-ում իշխանությունը ժողովուրդն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում։ Այս հրապարակում քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիերը կարողանանք անցկացնել։ Վաղն առավոտ 8։30-ից սկսած սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղն 8։30-ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը։ Սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է՝ դուրս գալ պայքարի և թրքահպատակ իշխանությանը րոպե առաջ հեռացնել։ Վաղը ՀՀ բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ լինելու են փակ, հատկապես Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ չպետք է լինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին ուսանողներին՝ վաղվանից սկսեք դասադուլ և գործադուլ։ Ներողություն բոլոր այն քաղաքացիներից որոնց մենք նեղություն ենք պատճառելու, օրերի հարց է, այս քանի օրը պետք է ընկնենք- վեր կենանք, բայց դա կարճ է տևելու դրանից հետո ՀՀ-ում լինելուէ համարեշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը