Գործադիրը մերժեց ընդդիմադիր պատգմավոր Վահե Հակոբյանի՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին զենք տրամադրելու առաջարկը։
Նախագծով առաջարկվում էր սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք՝ մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում։
Կառավարությունն առաջարկը մերժելը հիմնավորել է այսպես․ «Հայաստանի Հանրապետությունում սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով զենք զենք մարտական գործողություններով պայմանավորված արտակարգ կամ ռազմական դրության իրավական ռեժիմ հայտարարելու դեպքում սահմանային գոտու բնակիչներին ինքնապաշտպանության նպատակով տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և տեսակի զենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը