19 10 2023

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը ևս 3 տարի կփոխհատուցվեն

Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը ևս 3 տարի կփոխհատուցվեն

Կառավարությունն այսօրվա նիստում ևս 3 տարով երկարաձգեց սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրելու ժամկետը:

Գործող կարգավորումներով սահմանված է ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը:

Ներկայումս աջակցություն են ստանում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրեր։

Ծրագիրը գործում է 2015 թվականից և օրենքի գործողության ժամկետը երկու անգամ երկարաձգվել է։ Համաձայն գործող օրենքի՝ ժամկետը ավարտվում է 2024 թվականի հունվարի 1-ից։

Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել գործող օրենքի ժամկետը, ինչը հնարավորություն կտա սոցիալական աջակցություն ստացող համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակիչներին շարունակելու ստանալ փոխհատուցում բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի, ինչպես նաև օգտվել սահմանված այլ փոխհատուցման ծրագրերից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ