«Փոխանակ հարցերն ուղղել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը (իսկ այդ հարցերը կան և օբյեկտիվ են) և ակնկալել ստանալ պատասխաններ, Հայաստանի իշխանություններն անում են հակառակը՝ փնովում են խաղաղապահ առաքելության հեղինակությունը, ինչով հող են նախապատրաստում ներգրավելու արևմուտքը»,- Երևանում տեղի ունեցող քննարկման ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը։ Արցախի այս իրավիճակից լուծումներ գտնելու հարցում նա ամենակարևոր դերակատար համարեց Արցախի հասարակական ու պետական ինստիտուտներին, հեղինակավոր մարդկանց, որոնք պետք է իրենց ձայնը բարձրացնեն և հասանելի դարձնեն բոլորին։
Վահե Հակոբյանն ասաց, որ Արցախի ճանաչման հարցը պեետք է լինի օրակարգայինը։ Իսկ միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ դատապարտումը բավարար չէ, մանաանդ որ հաջորդ օրը պայմանագրեր են կնքում Ադրբեջանի հետ։ «Քանի կա էս իշխանությունը, որևէ հարց չենք կարող բարձրացնել ու լուծել»,- ասաց Վահե Հակոբյանը և հավելեց․ «Ում դուրը ուզում է գալ կամ չգալ, բայց այսօր միակ երաշխիքը, որ անգամ շրջափակման մեջ արցախցիները կարողանում են ապրել իրենց հողի վրա, Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն է․ դրան այլընտրանք չունենք»։ Նաև անհրաժեշտ համարեց խաղաղապահների քանակային ավելացման և գործունեությունը անժամկետ դարձնելու հարցերը։
Վահե Հակոբյանի ելույթը՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը