24 03 2022

ՀՌՀ-ն տուգանել է «5-րդ ալիքին»՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով



«5-րդ ալիք»-ի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պանֆլետ ոճով այս ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում և այսօր «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ :
Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով:
Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»:
Որոշման հղումը՝ մեկնաբանություներում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ