30 01 2024

Բացի «FreeNews»-ից մյուս հեռուստաընկերությունները պարտքերը մարում են



Մի շարք հեռուստաընկերություններ պարտքեր էին կուտակել, այդ թվում՝ «Արմենիա TV», «ATV», «FreeNews», «Դար 21» և մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Մի մասը պարտքերը փակել են, մյուս մասը՝ փակում են: Մի հեռուստաընկերություն է մնացել շատ մեծ պարտքերով՝ «FreeNews»-ը, և ինչքան գիտենք, ԲՏԱ նախարարությունը պատրաստվում է դիմել ավելի կոշտ քայլերի»,- նշել է նա:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ