«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Կառավարության այսօրվա նիստում ներառված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին հավանություն տալու հարցը։
Օրենքի նախագծով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի համար աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանել 14-ը՝ հավասարեցնելով ԿԸՀ նախագահի վարձատրությանը։ Նախկինում ՀՌՀ նախագահի գործակիցը 10 էր, հետևաբար, եթե Տիգրան Հակոբյանը նախկինում ստանում էր ամսական 832 հազար դրամ, ապա փոփոխությունից հետո կստանա 1 մլն 164 հազար դրամ։
Բայց նա լիովին «վաստակել» է այդ աշխատավարձը` ՔՊ-ին հնազանդ ծառայելով, ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումներով և ազատ խոսքը եթերից վերացնելուն ուղղված հետևողական աշխատանքով։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը