22 02 2020

«Վաղվա հույս». Հիմնադրամ՝ սոցիալապես խոցելի մարդկանց օգնելու համար



Ապագան պետք է փոխել հիմա, մարդկանց պետք է ձեռք մեկնել և հնարավորություն տալ ոտքի կանգնել: Այս համոզմանն  է կանադահայ բարերար Նելլի Եփրեմյանը: Տարիներ առաջ գալով Հայաստան և տեսնելով սոցիալական տարբեր կարիքներ ունեցող ընտանիքներին՝ նա որոշեց մեկնարկել նոր ծրագիր նրանց օգնելու համար: «Վաղվա հույս» հիմնադրամը նպատակ ունի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին, միայնակ մայրերին, տարեցներին և խոցելի այլ խմբերում գտնվող մարդկանց օգնել՝ ոչ միայն ֆինանսական, այլ նաև սոցիալական ինտեգրման առումով: Հիմնադրամն արդեն մեկ տարի է գործունեություն է ծավալում, ունի շահառուներ, այն բաց է համագործակցության համար և նպատակ ունի համախմբել սփյուռքի ներուժը:

«Վաղվա հույս» բարեգործական հիմնադրամի ծրագրերի շարունակականության համար, կարող եք «Կոնվերս» բանկում բացված հաշվերահամարներին կատարել փոխանցումներ։

Euro – 1930030299674204

USD – 1930030265262001

AMD – 1930030273262200

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ