15 03 2022

Ստիպած եմ վիդեոներ ցույց տալ․ Արամ Վարդևանյանի արձագանքը՝ ՔՊ-ական պատգամավորին



ԱԺ պետաիրավական հանձնաժողովում  քննարկվող հարցի վերաբերյալ  խոսքն ուղղելով հիմնական զեկուցող Արամ Վարդևանյանին, ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը հարցադրեց

«Հիմնականում Ձեր նախագծի թիրախը ՀՀ պաշտոնական անձի՞նք են,  երկիմաստը չեմ կարողանում ընկալել որևէ կերպ»։

Ի պատասխան Արամ Վարդևանյանն ասաց․

«Հակասություն պետք չէ գտնել , հիմնավորման մեջ ներկայացված են  ռիսկերը, իսկ թե՝  կատեգորիկ այդ դաշտում ո՞վ է հայտնվել, դա թշնամական երկիրն է ․ օրինակ,  երբ Ալիևն ասում է  Սևանը ադրբեջանական է և Ադրբեջանը դրա նկատմամբ ունի պահանջատիրություն , այդ  ժամանակ կարա այն  լինի  հանրային հետապնդման տիրույթում և դատախազությունը գործ  հարուցի  հայտարարության վերաբերյալ։  Իսկ ներքին լսարանի պարագայում, եթե կան ռիսկեր, թող այդ ռիսկերը զսպվեն, թող ՀՀ յուրաքանչյուր  քաղաքացի մանա,  որ բան չի կարելի ասել։ Հիմնավորման մեջ հակասություն պետք չի գտնել»,-ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ