08 02 2022

Տիկի՛ն Դավոյան, Ձեր քաղաքական թիմն այստեղ, մի քանի ժամվա մեջ, ՍԴ էր փոխում․ Գեղամ Մանուկյան



ՔՊ-ական Արփի Դավոյանը ԱԺ-ում փորձեց  ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվել, թե ինչու  քննարկվող  օրենքի փոփոխության հետ կապված ընդդիմությունը չի դիմում  հենց ՍԴ։

Արձագանքելով հարցին Գեղամ Մանուկյանը նշեց․

«Որովհետև  «Հայաստան» խմբակցությունը  փորձում էր ձեռքի տակ եղած բոլոր գործիքկազմից օգտվել , այդ թվում՝  ԱԺ-ին համոզել , որ փոխենք այս օրենքը, որը դիտվում է Սահմանդրության հետ խնդիր ունեցող։ Վստահեցնում եմ Ձեզ , որ եթե  խորհրդարանն էլ մերժի, դիմելու ենք  Սահմանադրական դատարան»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Շսարունակելով խոսքն ընդդիմադիր պատգամավորը նշեց․

«Երբ ասում էինք հարգելի գործընկերներ անօրինական է՝  Մխիթար Զաքարյանին , Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին  բանտում պահել և նիստեր գումարել , որովհետև հակասահմանադրական է՝ ընտրված պատգամավորներին բանտում պահելը,  ձեր համար  ամեն ինչ նորմալ էր։ Տեսանք, թե  ինչպես էր նորմալ լինում, երբ դիմեցինք ՍԴ  և Սահմանադրական դատարանն ասեց , որ դատախազական համակարգը , դատական համակարգը  գործել է ուղղակի իշխանությունների քաղաքական ճաշակին ենթարկվելով  և հակասահմանադրական էր՝  պատգամավորներին անազատության մեջ պահելը»,-ասաց Գեղամ Մանւոկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ