Այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, թե խնդիր չկա, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա վստահեցրեց, որ ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածք չեն մտել։
«Ադրբեջանական կողմի հայտարարությունները խուճապային մթնոլորտ ստեղծելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար են, հայաթափման գործընթացին միտված քայլեր են։ Առավոտվա դրությամբ ես տեղեկացված եմ եղել, որ իրավիճակը կայուն է, սակայն ես չեմ կարող ասել, որ խնդիր չկա», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը