03 11 2021

Ավինյանը քաղաքական թիմի անդամ է, դրա համար էլ պաշտոն կստանա ԶՊՄԿ-ում. Արայիկ Հարությունյան



Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չունի որևէ տեղեկություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին հնարավոր հանդիպման մասին։ «Ես այս պահին նման տեղեկություն չունեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի նշանակմանը՝ ասելով, որ քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը: Նշենք, որ ավելի ուշ կառավարությունը պարզաբանում տարածեց՝ ասելով, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը, այլ ոչ թե տնօրենի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ