22 12 2021

Ավելի շատ Երևա՞նն եք սիրում թե՞ ՔՊ-ն. այս հարցի պատասխանը կտաք քվեախցիկում․ Երիցյան



Այս գործընթացը ուղեկցվել է ավագանու մի քանի անդամների նկատմամբ ճնշումները, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս գործընթացը ոչ լեգիտիմ է և այս գործընթացը նպատակ ունի ամեն գնով ազատվել այն մարդկանցից, ովքեր չեն կիսում իշխող կուսակցության դիրքորոշումը։ Այս մասին ավագանու նիստում ասաց «Իմ քայլը» ավագանին լքած Գրիգոր Երիցյանը։

«Ես միացել եմ մի թիմի, որը պայքարում էր կուսակցապետության դեմ, հանուն արդարության, որը ժողովրդին խոստանում էր, որ լսելու է ժողովրդի ձայնը, շուտով այս դահլիճում օրենքի տառին համապատասխան, օրինական կերպով կամրագրվի այդ անարդարությունը և օրենքի տառին համապատասխան քաղաքացու ձայնը կարհամարվի,- ասաց Երիցյանը։

Երիցյանը ցավում է, որ իշխող քաղաքկան թիմը քայլ առ քայլ դառնում է այն, ինչ դեմ պայքարել է։

«Մենք  մսխում ենք հեղափոխության տված պատմական հնարավորությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ