03 03 2022

ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունն ավելացել է․ Փաշինյանը հիմնավորորում է գազի գնի թանկացումը



 «Տեղի է ունեցել կալորիականության հաշվարկ գազի գնի մեջ։ Դեռևս նախորդ տարվանից ՀՀ մատակարարվող գազի կալորիականությունը փոխվել է՝ ավելացել է։ Եվ ՀՀ-ում նախորդ մեկ տարվա ընթացքում սպառված նույն խմ գազի դիմաց ավելի մեծ կալորիա է ստացվել, այսինքն՝ ջերմատվություն ըստ էության  ավելացել է։  Այս հաշվարկն արել են է ջերմաէլեկտրակայանների հետ կապված, բայց մյուս քաղաքացիների նկատմամբ այդ հաշվարկը չի արվել։   Փաստացի՝ ավելի կալորիականությամբ գազ օգտագործվել է, բայց վճար չի պահանջվել», - Կառավարության նիստում, խոսելով գազի գնի թանկացման մասին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով Կառավարությունը   միջոցներ է ձեռնարկել  գազի գինը 1000 խմ-ի համար 165 դոլար գինը պահպանելու համար։

«Այստեղ ավելացել է պարզապես կալորիականության գործակից, որը շուրջ 100 հազար սոցիալապես անապահով ընտանիքի համար չի հաշվարկվում, և բացի այդ, մենք որոշակի փոխհատուցում ենք տալիս սահմանամերձ գյուղերի մերի բնակիչներին», - ասաց  Փաշինյնաը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ