24 02 2022

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն կցուցաբերի

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն կցուցաբերի

Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գծով պետնախարար, Բրիտանիայի փոխարտգործնախարար Ջեյմս Կլևերլին հայտարարել է, որ Ուկրաինային ինքնապաշտպանության համար օգնություն է ցուցաբերվելու։ Գրում է Sputnik Արմենիան հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Ուկրաինան, իհարկե, ՆԱՏՕ–ի անդամ չէ, սակայն մենք աջակցելու ենք ուկրաինացիներին իրենց ինքնապաշտպանության մեջ։ ՆԱՏՕ–ի անդամ երկրների միջև հարաբերությունները տարբերվում են Ուկրաինայի հետ հարաբերություններից, բայց մենք, իհարկե, աջակցելու ենք ուկրաինացիներին ինքնապաշտպանության հարցում»,–հայտարարել է Կլևերլին։

Նա հավելել է, որ վարչապետը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է անցկացնում, որի ժամանակ որոշվելու է օգնություն ցուցաբերելու ձևը։

«ՆԱՏՕ–ի անդամ երկրին սպառնացող վտանգի դեպքում անհապաղ արձագանք կլինի, և ՆԱՏՕ–ն համերաշխություն կդրսևորի», – նշել է Կլևերլին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ