Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է դարձել ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Այդ մասին հայտնել Է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեդին, փոխանցում է РИА Новости-ն։
Սունակը եղել է միակ թեկնածուն, ով առաջադրվել է այդ պաշտոնում այն բանից հետո, երբ Համայնքների պալատի ղեկավար Փենի Մորդոնտը հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը:
Ընտրություններին մասնակցելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր ստանալ կուսակցության՝ առնվազն 100 անդամների աջակցությունը։
Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը, չնայած սպասումներին, չի առաջադրել իր թեկնածությունը։
Հիշեցնենք, որ 44 օր ղեկավարած Լիզ Թրասը նախորդ շաբաթ հրաժարական տվեց՝ տնտեսական քաղաքականությունը ձախողելու համար։ Հիշեցնենք, որ վերջին չորս տարում Մեծ Բրիտանիան արդեն չորս վարչապետ է փոխել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը