20 10 2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Տրասը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Տրասը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Տրասը հայտարարել է, որ հրաժարական է տալիս Պահպանողական կուսակցության առաջնորդի և Բրիտանիայի վարչապետի պաշտոնից։  Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։

Տրասը պաշտոնավարում է 44 օր։

«Ես ընդունում եմ, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, չեմ կարող հաղթահարել  ինձ վրա դրված (վարչապետի)պարտականությունները»,- նշել է Տրասը։

Քաղաքական գործիչը հստակեցրել է, որ կշարունակի հանդիսանալ  կառավարության ղեկավար, քանի դեռ չի ընտրվել  նրա իրավահաջորդը:

Նրա խոսքով ՝ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները տեղի կունենան հաջորդ շաբաթ։

Նշենք, որ կիրակի օրը inews պարբերականը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանի մոտ հարյուր անդամներ նամակ են հղել  Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի նախագահ Գրեմ Բրեյդիին ՝ խնդրելով անվստահություն հայտնել  Լիզ  Տրասին ՝ իր ձախողված տնտեսական քաղաքականության պատճառով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ