05 07 2024

Մեծ Բրիտանիայում լեյբորիստականները հաղթել են պահպանողականներին

Մեծ Բրիտանիայում լեյբորիստականները հաղթել են պահպանողականներին

Մեծ Բրիտանիայում Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերն ընտրվել է խորհրդարանի անդամ բոլոր օկրուգներից: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի տվյալներին։

Լեյբորիստական կուսակցությունը կստանա խորհրդարանում 410 տեղ։ 61-ամյա Քիր Սթարմերը մեծ հավանականությամբ կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը։

Պահպանողական կուսակցությունը, որն իշխանության ղեկին էր 14 տարի, կստանա 131 տեղ, ինչը վատագույն արդյունքն է հետպատերազյան պատմության մեջ։

Գործող վարչապետ Ռիշի Սունակը խոստովանել է, որ պահպանողականները պարտվել են և ասել, որ շնորհավորել է Սթարմերին հաղթանակի կապակցությամբ։

«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ: Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա... և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը:

Սունակը և Սթարմերը կմեկնեն Բուքինգհեմյան պալատ՝ Չարլզ III թագավորի հետ հանդիպման համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ