22 02 2022

Փոխանցեք Ալիևին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է հայկական. պատգամավորը՝ ադրբեջանցիներին

Փոխանցեք Ալիևին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է հայկական. պատգամավորը՝ ադրբեջանցիներին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հրապարակել է Եվրանեսթում ունեցած ելույթի ամբողջական տեքստը.

Հարգելի նախագահող, պատվարժան հյուրեր

Հարգելի գործընկերներ

Ուրախ եմ ողջունել Հայաստան ժամանած հյուրերին: Որպես հնագույն քաղաքակթրության ներկայացուցիչ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել արևելքի և արևմուտքի զարգացման գործում, մենք մշտապես ուրախ ենք եղել հյուրընկալել մեր բարեկամներին: Ովքեր մեր տուն են եկել բարի մտադրություններով, ստացել են համարժեք վերաբերմունք, իսկ նրանք, ովքեր Հայաստան են եկել վատ նպատակներով, հիմա պատմության դասագրքերում նկարագրված են որպես անհետացած ժողովուրդներ և պետություններ:

Ինչպես մարդկության մի զգալի հատված, այսօր մեր պետությունը գտնվում է օրեցօր խորացող տուրբուլենտության կիզակետում, որտեղ աշխարհը դարձել է առավել վտանգավոր, կարմիր գծերը դադարել են գործել, իսկ ավանդական քաղաքական պատասխանատվությունը փոխարինվել է լայն տարածում գտած պոպուլիզմով:

Ես տևական ժամանակ ղեկավարել եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և ակադեմիական պատկերացում ունեմ Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին: Սակայն, հետևելով ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ միացյալ Եվրոպայի արձագանքներին, ուղղակի զարմացած եմ և խճճված. իմ իմացած Եվրոպան չէր կարող թույլ տալ այսպիսի բացահայտ երկակի ստանդարտներ: Ես չեմ ճանաչում այն Եվրոպան և չեմ գտնում այն եվրոպական արժեքները, որոնք պաշտպանել և որոնց համար պայքարել եմ ավելի քան մեկ տասնամյակ:

Թուրքիան և Ադրբեջանը, որ Մերձավոր արևելքից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախում և Հայաստանում գործել են մարդկայինության դեմ բազմաթիվ հանցանքներ, մինչ օրս չեն պատժվել. եվրոպական ոչ մի պատժամիջոց չեն կիրառվել նրանց դեմ:

Հարգելի գործընկերներ,

Այսօր իմ երկիրը գտնվում է բավական ծանր իրավիճակում. այն վարակված է պոպուլիզմի ծանր վարակով: Բայց սա երկար չի տևելու:

Ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իմ մեսիջը շատ պարզ է. չշփոթեք Հայ Ազգը Հայկական պետությունը մի խումբ պոպուլիստների հետ, ովքեր պատահականորեն ղեկավարում են Հայաստանը այս ծանր ժամանակահատվածում:

Երբեք չմոռանաք այն պատերազմի արդյունքը, երբ մեր պետությունը ղեկավարվում էր ոչ թե պոպուլիստների, այլ իրական առաջնորդների կողմից:

Չմոռանաք նաև, որ նույնիսկ քանակական առավելության և Թուրքիայի, Պակիստանի ու միջազգային ահաբեկիչների աջակցության պայմաններում երիտասարդ Հայ զինվորները 44 օր կատաղի կռիվ տալով, պաշտպանում էին իրենց Հայրենիքը:

Եվ վերջապես, Հայ ազգի և պետական մարդկանց անունից փոխանցեք պարոն Ալիևին և նրա բոսերին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է Հայկական:

Եվ սա լինելու է աշխարհում ապրող յուրաքանչյուր Հայի սուրբ պարքը:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ