«Ես ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ շփումների վերաբերյալ»,-ԱԺ-ում պատասխանելով Աստանայում տեղի ունեցած հանդիպումների ու դրանց ընթացքում քննարկված թեմաների մասին ՔՊ-ական դարձած Շիրակ Թորոսյանի հարցին՝ հայտարարեց ԱԺ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ նման երկար խոսակցություն վաղուց կամ ընդհանրապես Ալիևի հետ չէր ունեցել։
«Ընդ որում մենք զգում էինք, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, քանի որ մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, խոսակցություն եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործարքի մասին։
«Մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։ Մենք խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները, եթե չեմ սխալվում երեկ, թե երկուշաբթի օրը փոխանցել ենք Ադրբեջանին»,-ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը