Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են Մոսկվայի և Բաքվի համագործակցությամբ իրենց հետաքրքրությունը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Կրեմլի Telegram ալիքում։
Նշվում է, որ Պուտինը և Ալիևը քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը, ինչպես նաև նշել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։
«Հաստատվել է փոխադարձ հետաքրքրությունը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա համակողմանի զարգացման նկատմամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշել են Կրեմլում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը