Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փետրվարի 14-ին ԱԽՔ-ի Արմենը հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին և անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացին հայտարարել էր."Ողբերգություն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ մանիպուլյացիա է անում․ թող իր նամակը հրապարակի, կտեսնեք՝ ինչ էր խնդրում"...
ԱԽՔ-ի Արմենը մտածում է, որ իր հարցազրույցները դիտում են միայն նիկոլապաշտները, որոնց համար իրենց կուռքի՝ Նիկոլի և դրան սպասարկողների ասածները վերջին ճշմարտությունն են, մոռանալով, որ այդ ամենը դիտում են նաև մարդիկ, ովքեր ունեն շատ լավ հիշողություն և շատ հեշտ բացահայտում են, որ նա ստում է...
ԱԽՔ-ի Արմենի "Սերժ Սարգսյանից ծանր ժառանգություն ստանալու" մասին սուտը բացահայտողը հենց Նիկոլ Անհողն է, ով իր ելույթներում նշում էր, որ "բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից" և "ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք"...
Նիկոլ Անհողն այսպիսով շատ վաղուց հերքել է հետագայում իր իսկ կողմից մասսաները նետված սուտը, որը կրկնում են նաև իրեն սպասարկողներն, այդ թվում նաև ԱԽՔ-ի Արմենը, թե նա ինչ-որ ժառանգություն է ստացել նախկիններից կամ էլ բանակցությունները սկսել է նախկիններից ստացած կետից...
ԱԽՔ-ի Արմե՛ն, ըստ Նիկոլի ստացվում է, որ բանակցությունները սկսել է իր սեփական կետից, բանակցել է այն, ինչ որ պետք է և վերջում այն տապալելով սանձազերծել է մեզ համար կործանարար պատերազմ...
Ինչ վերաբերվում է ԱԽՔ-ի Արմենի՝ Սարգսյանի նամակի բովանդակության պարունակության մասին հայտարարությանը, ապա զավեշտ է, երբ նամակի բովանդակության մասին մանրամասներ գիտեցող մարդը իր կողմից մանիպուլյացիայի մեջ մեղադրվողին հորդորում է բացահայտել իր իմացած նամակի մանրամասները...
ԱԽՔ-ի Արմե՛ն, ասել ես նամակի մասին, դու՛ էլ բացահայտի մենք էլ իմանանք...
Եթե չբացահայտես՝ կեղծարարը հենց դու ես...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը