27 01 2023

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել

Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է ներկայացրել

ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի դիմումի մասին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ,

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ