25 01 2022

Աննորմալ երևույթ է իշխանությունների վարքագիծը հետպատերազմյան շրջանում․ Իշխան Սաղաթելյան



Եթե պետական մակարդակով էս ամենը ըստ պատշաճի չի արվում՝ շատ լավ է, որ կան նման հարթակներ: Այս մասին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ զոհված զինծառայողներին նվիրված «Իմ հերոս» կայքի շնորհանդեսի ժամանակ:

«Այն ինչ այս իշխանությունները արեցին մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում, որևէ կերպ ընկալելի և հասկանալի չէ: Աննորմալ երևույթ է իշխանությունների վարքագիծը հետպատերազմյան շրջանում: Մենք, առավելապես պետք է գնահատենք մեր տղաների սխրանքները, իրականացրած աշխատանքը, այդ թվում  նաև բանակի»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ