18 01 2022

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ կարգավիճակ են ստացել մի շարք բնակավայրեր․ պատգամավոր



«Հատվածներ կան, որ եթե մենք 3 կմ  հետ ենք քաշվում  ադրբեջանցիները հայտնվում են ոչ միայն հայկական գյուղերում , այս պարագայում մենք հետ ենք քաշվում ոչ միայն մեր  բնակավայրերից, այլ՝ մեր կոմունիկացիաներից։  Մենք տեսել ենք, որ այս ընթացքում ադրբեջանական զորքերը անարգել ելումուտ են անում ՀՀ ինքնավար տարածք»,-այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝  անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման հայտարարությանը։

 «Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

 «Այս իշխանությունը կա՛մ չի գնահատել Հայաստանի համար դրանից բխող նոր սպառնալիքները, կա՛մ որ շատ ավելի հավանական է, գիտակցաբար գնում է նոր զիջումների ու կորուստների, որի գինը վճարելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի», -կարծիք հյատնեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ