11 07 2022

Մեզ ով է հարցրել, որ զրկել է հայրենիքից, տնից-տեղից. քաշաթաղցի



Հայաստանում արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց քաշաթաղցիները բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում բնակարանների փոխհատուցում: Ակցիայի մասնակիցներից Հասմիկ Կիրակոսյանը նշում է, որ Բերձորում տուն է ունեցել, որը կորցրել է, իսկ հիմա տան խնդիր ունի, ոչ ոք փոխհատուցում չի տալիս:

«30 տարվա մեջ տուն-տեղ, աշխատանք, ամեն ինչ ստեղծել եմ իմ ուժերով, էսօր կանգնած ենք փաստի առաջ: Հիմա տրվում էստանդարտ մի թիվ տան փոխհատուցում, որտեղի՞ց է այդ թիվը վեցրած: Եթե չկա այդպիսի հասկացողություն՝ հայրենիք, մեր էրեխեքին ինչի՞ համար են տանում, հիմա էլ են տանում, ինչի համար, ո՞ւմ են պապշտպանելու: Մեր տները  վերցրեցին առանց հարցնելու, ապօրինաբար: Եթե մենք մեր հասանելիքը չստանանք, հավատացեք մենք չենք հայտնվի աղբանոցի մեջ, էդ դուք կգնաք աղբանոց»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ