11 07 2022

Ես ոչ սերտիֆիկատ եմ ուզում, ոչ էլ գումար, թող տուն տան, գնամ ապրեմ. քաշաթաղցի



Մեր ամենամեծ խնդիրը բնակարանի հարցն է: Հայաստանում արցախի կառավարության օպերատիվ շտաբի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Մարդկանց սկսել են սերտիֆիկատներ հատկացնել, որտեղ գրված է մինչև 10 միլիոն գումար, բայց պարզվում է, որ բանկն ուղարկում է տուն գնահատողների, ովքեր էլ տները գնահատում են շատ ավելի էժան, քան կան: Փաստացի մի շահառու եղել է, որ տունը գնահատվել է յոթ միլիոնով, բանկը վճարումները կատարելուց հետո տակը մնացել է 6 միլիոն, որից ավել բանկը հրաժարվել է վճարելուց: Այսինքն այդ 10 միլիոնը մեզ համար դառնում է միֆ: Եթե մենք այդքանով մեծ դժվարությամբ էինք շրջաններում բնակարան առնելու, հիմա նույնիսկ այդ 10 միլիոնը գոյություն չունի»:

Ավելին՝ տեսանյութով: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ