Zham.am-ը գրում է․
«Այս օրերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալըմը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրա այցի հիմնական նպատակն է համոզել ամերիկյան քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին, որ Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վերանայեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իրենց մոտեցումները։
Քալըմի այս առաջարկը հիմնված է այն մտքի վրա, որ Թուրքիան Փաշինյանի հետ արդեն ընդհանուր հայտարարի են եկել, որ Փաշինյանը կհրաժարվի Ղարաբաղի հարցում նախկին իշխանությունների դիրքորոշումից ու մոտեցումից, ինչի դիմաց Թուրքիան կհամաձայնի բացել սահմանները Հայաստանի հետ և ընդհանրապես, կօգնի հասնելու նրան, որ Հայաստանը դուրս բերվի Ռուսաստանի ազդեցության գոտուց։
Այսինքն՝ Էրդողանի մամուլի քարտուղարը փաստացի հաստատում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցում։
Փաստորեն, կարելի է ասել, որ Ղարաբաղյան շարժման մեկնարկից 30 տարի անց Հայաստանում իշխանության բերեցին մի մարդու, ով կարողացավ ջնջել այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել է հայ ժողովուրդը անցած 30 տարիների ընթացքում։ Սա ամոթալի է ողջ հայ ժողովրդի և Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի համար՝ առանց բացառության։
Սա՛ է իրականությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը