Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում, նա անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին:
«Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները, որոնք ձեռք են բերվել նահատակների կյանքի գնով, ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով»,- ասել է Էրդողանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը