28 10 2024

Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար. Էրդողան

Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիաի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հիշեցնելով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։

«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի», - ասել է Էրդողանը:

Էրդողանը հայտարարել է, թե պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»:․

«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ», - ասել է նա։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ