24 12 2021

Արժե՞ այս գնով պայքարել իշխանության համար․ սրանից տուժում է վանաձորցին․ Գոռ Բադյան



Վանաձորում այս պրոցեսները ՏԻՄ համակարգին լրջագույն հարված են տալիս։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավարը բազմիցս ասել է, որ պատրաստ է քննարկել առաջարկները , որպեսզի  նման ճգնաժամային իրավիճակներում չհայտնվենք, ինչ-ինչ պատճառներով դա մնաց անարձագանք։ Վանաձորում չկայացած ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Գոռ Բադյանը։

«Բացի քաղաքական բաղադրիչը, տուժում է վանաձորցին, ՀՀ երրորդ քաղաքը հիմա չունի ղեկավար։ Հիմա վիժեցնում են ավագանու նիստերը։ Արժե՞ այս գնով պայքարել իշխանության համար։ Ամբողջ կազմով եկել ենք գրանցվել ենք, եթե այս ամենը մեզ ձեռնտու լիներ, մենք չէինք գա,  պետք է իրենց հարցնենք, թե ինչո՞ւ են ճգնաժամը ճգնաժամի հետևից առաջացնում անակնկալ հայցերով հանդես գալիս և այլ»,-ասաց Բադյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ