11 09 2024

Տիտղոսների ճանաչելիությամբ, պաշտոնամոլությամբ չեմ տառապում. Մամիկոն Ասլանյան



Մեր երկրում թե՛ քաղաքական, թե՛ իրավական պրոցեսներն այնքան անհասկանալի հունով են գնում, որ պլաններ կան, բայց չի ստացվում: Այս մասին Նուբարաշեն ՔԿՀ-ի բակում լրագրողների հետ ճեպազրույցին ասաց Վանաձորի նախկին համայքնապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ քաղաքական նպատակներ ունի։

«Ընտրական վեճերն առավելագույն սեղմ ժամկետում պետք է քննվեն և որոշում կայացնեն, ինչը ՀՀ-ում կարծես 5 օր է, մինչդեռ Վանաձորում տևում է 2 տարի 9 ամիս և դեռ շարունակվում է։ Այս իրադրության մեջ պատկերացնել թե ընտրությունների միջոցով տեղական ժողովրդական միջոցներով հնարավոր էր ինչ-որ բան անել, փաստորեն հոդս են ցնդում և հասկանում ենք պլաններ կազմելը անշնորհակալ գործ է»,- նշեց նա։ ։

Հարցին, թե նա ամեն դեպքում ուզում է լինել Վանաձորի համայնքապետ, Ասլանյանը պատասխանեց. «Ես ինքնանպատակ ոչ մի բան չեմ ուզում, տիտղոսների ճանաչելիությամբ,  պաշտոնամոլությամբ չեմ տառապում։ Ես ուզում եմ լինել ժողովրդի պարտադրանքով ու թելադրանքով այն, ինչին արժանի եմ, դա չի եղել»։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ