16 07 2024

«Ես գործարքի չեմ գնում»․ Մամիկոն Ասլանյանի ճեպազրույցը՝ կալանքից ազատվելուց հետո



 

Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից այսօր՝ հուլիսի 16-ին ազատ արձակվեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, որը 2021 թվականի ընտրություններում հաղթելուց ի վեր գտնվում է կալանքի տակ՝ արդեն 2 տարի 7 ամիս։

Գրավով ազատ արձակված Ասլանյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե՝ եթե ավագանու օրակարգում լինի ընտրության հարցը, կառաջադրվե՞ք, պատասխանեց․ «Ես երկու տարի 7 ամիս հանրությանհետ լայն շփումներ չեմ ունեցել, իմ թիմակիցների հետ պետք է խորհրդակցենք-հասկանանք, վերջը մեր պայքարի անունն ինչ է։ Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ հիմա  ասեմ պաշտոնն ինձանից տարել են։ Ամեն ինչ արել են, որ ես չստանձնեմ։ Հիմա պետք է հասկանանք մեր գործիքակազմը, մեր հետագա գործունեությունն ինչով ենք ծավալում»։

Մամիկոն Ասլանյանը ազատություն մաղթեց ՀՀ քաղբանտարկյալներին և Բաքվի բանտերում գտնվող հայերին։

Հարցին, թե ինչու հենց հիմա ազատ արձակվեց, իշխանությունների հետ պայմանավորվածությո՞ւն էր, պատասխանեց․ «Եթե ես պայմանավորված լինեի, էստեղ չէի լինի։ Ես գործարքի չեմ գնում, գործարքի գնում են գործակատարները, ես գործակատար չեմ»։

Հարցին, թե՝ հնարավորություն կա՞, որ վաղը միամիտ հաղթի ընտրություններում ու էլի վերադառնա բանտ, պատասխանեց․ «Իհարե՝ մեր երկրում ոչինչ չի բացառվում։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ երրորդական կարգի պաշտոնյաների դեպքում, որը, ասենք, Վանաձորի քաղաքապետի՝ ընդհանուր ներկապնակում ոչինչ չփոխող պաշտոնն է, էդպիսի հետախնդումների են մարդիկ ենթարկվում։ Եվ ոչ միայն Վանաձորում, այլև տարբեր համայնքներում։

Ոստից գլուխ էս պրոցեսը քաղաքական հետպնդման պրոցես է և գուցե հետագայում ես անդրադառնամ ամենայն մանրամասնությամբ»։

«Իմ քրեական գործը չեմ կարդացել, ո՛չ ունեցել եմ իմ մոտ էդ հատորները, ոչ էլ ինձ երբևէ հետաքրքրել է քրեական գործի մանրամասները»։

Իսկ թե ինչ է պատռրաստվում անել, կրկին ստանձնել պաշտոնը, թե ոչ, դեռ չգիտի․ «Ես ընտրված համայնքի ղեկավար եմ, իմ նկատմամբ, դեռ պաշտոնը չստանձնած, իրականացնվում է հետապնբդում, կալանք 2 տարի 7 ամիս։ Ես գնացել եմ էդ ընտրությանը կամովին, ինձ ասել են, որ եթե ես ինչ-ինչ գործղություններ չեմ անում, կալանավորվելու եմ։ Բայց ես ուրիշի փոխարեն հո չե՞մ կարող որոշել, որ ինքն էլ պետք է կալանավորվի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ