Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանը կալանավորվել էր 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններում ՔՊ թեկնածուին հաղթելուց և համայնքապետ ընտրվելուց անմիջապես հետո։
Մեղադրվում է պաշտոնավարման տարիներին համայնքին պատկանող հողերի նպատակային նշանակությունը փոխելու և այլ բաների մեջ։
Ավելի քան 2 տարի 7 ամիս կալանքից հետո, օրերս՝ հուլիսի 16-ին, ազատ արձակվեց գրավով։
Դատական նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը