31 07 2024

Որևէ մեկն այս երկրում ոչինչ չի կարող բացառել․ Մամիկոն Ասլանյանը՝ իրեն կալանավորելու մասին



«Իմ քաղաքն է, ովքեր ինձ համակրել են, ովքեր ինձ ընտրել են կամ իմ ընկերներն են, բնական եմ համարում, որ ցնծությամբ են ընդունել, բնականաբար, որևէ առարկայական հանգամանքից տեղյակ չեմ»,- իր գործով դատական նիստի ընդմիջման ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով լրագրողների այն փաստմանը, որ իր՝ ազատ արձակումը Վանաձորում ցնծությամբ են ընդունել։

Հարցին՝ ի՞նչ կասեք Ձեր իրավունքների վերականգնման առումով, Մամիկոն Ասլանյանն այսպես արձագանքեց․ 

«Իմ իրավունքները պահպանվում են, բայց իրավունքների վերականգնման համար այս պայմաններում անիմաստ եմ համարում դրա մասին խոսելը։ Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և իրականացվում է այս պահին, ես ինչ-որ պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում, ավելի գլոբալ եմ մտածում, որպես տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։ Ես էի, որ որոշակի դիմակայություն ունեմ, բայց մարդիկ կան, որոնք կարող են հայտնվել հորձանուտում և կորցնել իրենց։ Կարծում եմ՝ իշխանության տարբեր թևեր պիտի կարողանան գործել Սահմանադրության ու օրենքների համաձայն, և վերջը մեր երկրում պետք է դատական իշխանությունը կայանա»։

Լրագրողների դիտարկմանը՝ հանրային մեղադրողները կարող են կրկին պահանջել, որ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը վերականգնվի, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց․ «Որևէ մեկն այս երկրում չի կարող բացառել։ Ես կանխակալ վերաբերմունք երբևէ հենց դատարանի բուն որոշումների նկատմամբ չեմ արտահայտել։ Մեր կարծիքները հայտնել ենք լոկալ երևույթների նկատմամբ։ Կարծում եմ՝ այն իրավաբանները, որոնք մարդկանց ճակատագրերը որոշելու լիազորությամբ են օժտված, պիտի զերծ լինեն ցանկացած կանխակալ վերաբերմունքից, ճնշումներից և խորհրդակցական սենյակ գնալիս առաջնորդվեն օրենքով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ