«Թուրք-ադրբեջանական տանդեմը, որպեսզի առավելագույնը ստանա այս պատերազմի արդյունքներից, փորձում է քամել ամեն ինչ ու ստանալ, և այսօր ստացել է, արդեն ստացել է ․ մենք Հայաստանի մեջ տեղից տեղ ենք գնում արդեն Ադրբեջանով, անցնում ենք ադրբեջանական անցակետով, փակվեց Մ2 ճանապարհը, սա սահմանգծում չէ, բա ի՞նչ է»,-այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով՝ պետք է կարմիր գծեր սահմանել, որ, կառավարություն, գնա ինչ ուզում ես արա, բայց կարմիր գծերը չանցնես։
«Առաջին կարմիր գիծն այն, է որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը հանկարծ չգնա այնպես, որ մենք մեր ինքնիշխանությունը կորցնենք, կորցնենք մեր տարածքային ամբողջականությունը. Հայաստանի մասին է խոսքը գնում», – ասաց նա։
Ռուստամյանի խոսքով՝ չպետք է գնալ այնպիսի բանակցությունների, սահմանազատման ու սահմանագծման այնպիսի պրոցեսի, որը կկանխորոշի Արցախն Ադրբեջանի կազմում։
«Իսկ որ դա կարող է տեղի ունենալ, ո՞վ է մեզ դրանից երաշխավորում։ Ադրբեջանն է անելու այնպես, որ այնպես գրվի, որ վաղը, երբ գնանք Ղարաբաղի հարցը պաշտպանենք, ասի ստոպ, դուք արդեն ճանաչել եք սահմանները, սահմանները գծվելու են Խորհրդային Միության քարտեզների հիման վրա, իսկ այդ քարտեզներով Արցախը եղել է Ադրբեջանի կազմում», – հավելեց Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը