Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային ենթակառուցվածքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ կարող են ընդունվել շուտով, հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կառավարությունների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել է եռակողմ հանձնաժողով։ Գործընկերներս զեկուցեցին, թե ինչպես է ընթանում աշխատանքը. հեշտ չէ, բայց, այնուամենայնիվ, առաջադեմ վիճակում է», - ասաց նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Հիմքեր կան ենթադրելու, որ մոտ ապագայում մենք կկարողանանք ոչ միայն հաստատել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համապատասխան խմբի աշխատանքը, այլ նաև ընդունել բոլորին անհրաժեշտ համապատասխան որոշումներ», - ասաց Պուտինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը